ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Օնորե դե Բալզակ. «Սիրտն ունի իր սեփական հիշողությունը»

Օնորե դե Բալզակ. «Սիրտն ունի իր սեփական հիշողությունը»
10.09.2016 | 10:39

Նա ուրիշներին բուժում է, բայց նրա մեջ ինչ-որ մի բան կա, որ ոչինչ չի կարող բուժել:

***

Ահա, ես հիանում է նրանով, որին սպանել էի, և ես չէի կարողանում պահել նրան, երբ նա միայն ինձ էր պատկանում:

***

Արտաքուստ գյուղից միօրինակ բան չկա:

***

Շատ բան պետք չէ այն մարդուն, որը կորցրել է բոլոր հույսերը:

***

Փողը ուժ է և դա անհրաժեշտ է բարիք գործելու համար:

***
Տեսել եմ այնքան մեռածներ, որ այլևս բանի տեղ չեմ դնում իմ սեփական կյանքը:

***

Ապագան հասարակությանը ծառայող մարդն է:

***

Մենք բոլորս գնահատվում ենք ոչ թե ըստ մեր իրական արժեքի, այլ ըստ մեր դիրքի:

***

Պահանջներ չունեցող ժողովուրդներն աղքատ են լինում:

***

Ըստ իս` առաքինությունն ու հանճարը ամենագեղեցիկ մարմնացումներն են այն լիակատար և հարատև անձնազոհության, որի օրինակը մարդկանց տվեց Հիսուս Քրիստոսը:

***

Սիրտն ունի իր սեփական հիշողությունը:

***

Միայն բնության սերն է, որ չի խաբում մարդկային հույսերը: Նա չի սիրում հուսախաբություն:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ